Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն

Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն
24.06.2019 | 14:04

Մինսկում Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը: 52 կգ քաշային կարգում հանդես եկող սամբիստ Տիգրան Կիրակոսյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովին և դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն:

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ